Վրաստանում բացահայտվել է Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձ: Ըստ պաշտոնական վարկածի, դրա կազմակերպման հետ առնչություն ունեն երկրի նախկին իշխանության ներկայացուցիչներ, ովքեր հիմա ապրում են ՈՒկրաինայում:
Այս առթիվ խիստ ուշագրավ հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն.
«Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են նույն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին և Դոնալդ Թրամփին»:
Շատերը Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական ակտիվ զարգացումները դիտարկում են Ռուսաստան-Արևմուտք հակադրության պրիմիտիվ դիտանկյունից, իրականում Վրաստանը դարձել է արևմտյան երկու էլիտաների՝ նեոլիբերալ շահախմբերի և պոստլիբերալ ուժերի (ստատուս-քվոյի փոփոխության կողմնակիցների) պայքարի թատերաբեմերից մեկը:
Այս առումով՝ Վրաստանի հոկտեմբերի ընտրությունների արդյունքները շատ կարևոր են, նաև՝ Հայաստանի համար:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ